Իրանում մեկ տարում մահապատժի են ենթարկել 1922 մարդու՝ 1681 տղամարդ, 59 կին և երկու անչափահաս, նշված է իրանական իրավապաշտպան կազմակերպության՝ Human Rights Activists News Agency (HRANA)-ի տարեկան զեկույցում:
Գործակալությունը նշում է, որ մահապատժի դատավճիռների թիվը 2024 թվականի համեմատ նվազել է 21.4 տոկոսով։
Ամենահաճախը Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել մարդկանց սպանության մեղադրանքով՝ 47,55 տոկոս, ինչպես նաև թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար՝ 46,10 տոկոս։