Իրանի Սպահանի «Դաստգերդ» բանտում այսօր վաղ առավոտյան մահապատժի են ենթարկվել երկու մեղադրյալներ՝ Ալիռեզա Սեպահին և Ալիռեզա Ռաիսին, որոնք ձերբակալվել էին հունվարին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում։
Մահապատիժներն իրականացվել են այն բանից հետո, երբ իրանական իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել այդ գործով մահվան դատապարտված 25-ամյա ցուցարար Սեպահիի սպասվող մահապատժի կապակցությամբ։
Մահապատիժներն իրականացվել են այն բանից հետո, երբ իրանական իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել այդ գործով մահվան դատապարտված 25-ամյա ցուցարար Սեպահիի սպասվող մահապատժի կապակցությամբ։ «Iran Human Rights» կազմակերպությունը և Վաշինգտոնում գործող «Human Rights Activists News Agency»-ն (HRANA) հայտնել էին, որ Սեպահիին տեղափոխել են մենախուց, իսկ նրա ընտանիքին կանչել են բանտ՝ տեսակցության, ինչը մտավախություն էր առաջացրել, որ մահապատիժն անխուսափելի է։
Հոկտեմբերի 4-ի երեկոյան «Iran Human Rights»-ը հայտնել էր, որ Սեպահիին մահապատժի անմիջական վտանգ է սպառնում։ Հոկտեմբերի 5-ին տեղեկություններ են ստացվել, որ մահապատիժներն իրականացվել են։ Ռաիսիի հարազատները նույնպես սոցիալական ցանցերում հայտնել են նրա մահապատժի մասին։
Human Rights Watch-ը և Boroumand Center for Human Rights-ը սեպտեմբերին նշել էին, որ մարտի 18-ից մինչև օգոստոսի վերջը իշխանությունները քաղաքական դրդապատճառներով և անորոշ ձևակերպված ազգային անվտանգության մեղադրանքներով մահապատժի են ենթարկել առնվազն 59 տղամարդու: Նրանցից 29-ը ձերբակալվել են 2025-ի դեկտեմբերից մինչև 2026-ի հունվարը տեղի ունեցած բողոքի ցույցերի հետ կապված: Մահապատժի ենթարկվածների մեջ կան 18-19 տարեկան անձինք, հինգը մահապատժի են ենթարկվել հրապարակայնորեն: