Իրանում հերթական մահապատիժն է իրականացվել

Ամեր Ռամեշը

Իրանը մահապատժի է ենթարկել միջազգային իրավապաշտպանների կողմից քաղաքական բանտարկյալ համարվող 19-ամյա Ամեր Ռամեշին՝ զինված խմբավորման անդամ լինելու մեղադրանքով, հայտնում է իրանական «Միզան» գործակալությունը։

Ըստ իրանական դատական համակարգին մոտ լրատվամիջոցի՝ մահապատիժն այսօր է իրականացվել, մեղադրանքը՝ «Ջայիշ-ուլ-Ադլ» ապստամբ խմբավորմանը և «թշնամական» ճանաչված «Բելուչ» շարժմանը անդամագրվելը, ինչպես նաև ապստամբ գործողություններին մասնակցելը։

Ռամեշը 2024-ի հոկտեմբերին էր ձերբակալվել։

«Ջայիշ-ուլ-Ադլ»-ը զինված խմբավորում է։ Զինյալների զգալի մասը Իրանի բելուչ ազգային փոքրամասնության անդամներ են։ Սուննիական խմբավորման նպատակը շիական Իրանից անկախանալն է։

Տարեսկզբի հակակառավարական բողոքի ակցիաներից հետո Իրանում մահապատիժների աճ է նկատվում։

Իսլամական Հանրապետությունը մահապատիժների ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նրանք կրակեցին ուղիղ ցուցարարների շարքերի վրա». ականատեսները Իրանի իրավապահների գործողություններից են պատմում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվս մեկ մահապատիժ Իրանում՝ հակակառավարական ակցիաներից հետոԻրանում հերթական մահապատիժն է իրականացվելAmnesty International. Իրանում 30 ակտիվիստների մահապատիժ է սպառնում