ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունն ընթանում է սպասվածից արագ և կտևի մի քանի շաբաթ։
«Մենք ընթանում ենք ծրագրի համաձայն և, անկեղծ ասած, որոշ ուղղություններով նույնիսկ առաջ ենք։ Մենք կհասենք մեր նպատակներին մի քանի շաբաթում, ոչ թե ամիսների ընթացքում»,- ասել է Ռուբիոն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ռուբիոն վերահաստատել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ, այդ թվում՝ միջնորդների միջոցով, սակայն չի նշել Թեհրանից բանակցողների անունները։
«Բանակցությունները նոր են սկսվել», - պարզաբանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ չի կարող նշել կոնկրետ բանակցողների անունները, քանի որ «նրանք խնդիրներ կունենան Իրանի ներսում»։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային այսօր ավելի վաղ ԱՄՆ-ի՝ միջնորդների միջոցով Իրանին ուղարկված՝ համամարտությունը կարգավորելու ծրագիրն անիրատեսական էր անվանել։ Բաղային կրկին ընդգծել էր, որ Իրանը չի մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցություններին։