Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը կարող է գերազանցել 20,000-ը. Bloomberg

Բողոքի ցույց Թեհրանում, հունվարի 9,2026թ.

Bloomberg-ը հղում անելով Իրանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մայ Սատոյին, հաղորդել է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը կարող է գերազանցել 20,000-ը:

Իրանից դուրս գործող իրավապաշտպան կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ում գործող HRANA անկախ մարդու իրավունքների կազմակերպությունը, վերջին բողոքի ցույցերի ժամանակ հաստատել են մոտ 5000 մահվան դեպք։

Իրանում բողոքի ցույցերը բռնկվեցին դեկտեմբերի 28-ին՝ տնտեսական ծանր պայմանների, այդ թվում՝ արժույթի փլուզման պատճառով, սակայն վերածվեցին ռեժիմի դեմ ցույցերի, որոնց դիմադրեցին մահացու ուժով։