12 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել երեկ երեկոյան Իրանի Իլամ գավառում NGL նավթային ընկերության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի շրջվելու հետևանքով:
Աբդանան շրջանի նահանգապետ Բեզադ Նուրմոհամմադին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է, որ վիրավորները տեղափոխվել են Իլամի, Դելորանի, Դեզֆուլի և Աբդանանի հիվանդանոցներ:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել 12 փրկարարական խմբեր՝ 32 փրկարարներով, շտապօգնության և փրկարարական 6-ական ավտոմեքենաներ: