Իրանն ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ չի բանակցում. Բաղայի

Իրանը ներկայումս բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի մանրամասների շուրջ, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Մենք գիտենք, թե երբ է անհրաժեշտ գործել միջուկային հարցերով, - ասել է Բաղային,- Միջուկային ծրագիր մանրամասների վերաբերյալ բանակցություններ չեն ընթացել։ Այս փուլում մեր առաջնահերթությունը պատերազմն ավարտելն է»։

Բաղային նաև ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարը խախտելու համար, «ներառյալ այսօր առավոտյան»։ «Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք մենք անհրաժեշտ կհամարենք Իրանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»,- վստահեցրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ հարվածել է Իրանի Գորուկ քաղաքում և Քեշմ կղզում գտնվող ռադարների և անօդաչուների: Հրամանատարությունը նշել է, որ հարվածները ինքնապաշտպանական են: Դրան ի պատասխան Իրանն էլ հարվածել է ԱՄՆ դաշնակից Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի։