Իրանի զինված ուժերի ներկայացուցիչն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հակամարտության վերսկսումը «հավանական է», քանի որ խաղաղության բանակցությունները մնում են փակուղում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իրանի վերջին առաջարկը:
«Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության վերսկսումը հավանական է, և առկա փաստերը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները հավատարիմ չէ որևէ խոստման կամ համաձայնագրի»,- իրանական «Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Ջաֆար Ասադին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը գոհ չէ Իրանի նոր առաջարկիցԵրեկ հաղորդվեց, որ Իրանը նոր առաջարկ է պակիստացնի միջնորդների միջոցով փոխանցել: Պարզ չէ, սակայն, թե իրանցիներն ինչ էին ներկայացրել իրենց նոր առաջարկով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից.
«Նրանք ուզում են գործարք կնքել, բայց... ես դրանից գոհ չեմ», - Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Իրանի ղեկավարությունը «շատ անհամաձայնեցված» է և բաժանված է երկու կամ երեք խմբի։
«Նրանք խնդրում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հեռախոսով բանակցությունները շարունակվում են։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է դիվանագիտական միջոցառումներ սկսել, եթե Միացյալ Նահանգները փոխի իր «չափազանցված մոտեցումը, սպառնալից հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները»։
Միևնույն ժամանակ Արաղչին ասել է, որ «Իրանի զինված ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել երկիրը ցանկացած սպառնալիքից»։