Հորմուզի նեղուցի փակման և ռուսական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ն արդեն երրորդ ամիսն անընդմեջ մնում է նավթամթերքի առաջատար արտահանողն աշխարհում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նավերի տեղաշարժին հետևող Vortexa ծառայության տվյալներին։
Ըստ ստացված տվյալների՝ ԱՄՆ-ի հում նավթի և վառելիքի արտահանումը մայիսին աճել է մինչև օրական մոտ 10,5 միլիոն բարել՝ շնորհիվ բարձր արդյունահանման և երկրի ռազմավարական նավթային պաշարների օգտագործման։ Նույն ամսում Ռուսաստանի արտահանումը կազմել է օրական 7 մլն բարել, մինչդեռ Սաուդյան Արաբիայինը՝ մոտ 6 մլն բարել։
Vortexa-ի տվյալներով՝ Սաուդյան Արաբիան 2025-ին աշխարհում առաջատար նավթ արտահանողն էր (օրական 8 մլն բարել)։ Միացյալ Նահանգներն օրական արտահանել է ավելի քան 6,5 մլն բարել, մինչդեռ Ռուսաստանը՝ օրական 6 մլն բարելից մի փոքր պակաս։
«Աշխարհի խոշորագույն նավթ արտահանող լինելը Վաշինգտոնին նոր հզոր լծակներ կտա դաշնակիցների և մրցակիցների հետ բանակցություններում՝ ի հավելումն նրա գլոբալ ռազմական գերազանցության և ֆինանսական շուկաներում գերիշխանության»,- գրում է Reuters-ը։
Օրինակ, ԱՄՆ-ն դարձել է Եվրոպայի հում նավթի հիմնական ներմուծողը և տարածաշրջանի թորած վառելիքի երկրորդ խոշորագույն մատակարարը։ Ավելին, ասիական երկրներն ավելի ու ավելի են կախված ամերիկյան նավթից՝ Մերձավոր Արևելքի նավթամթերքի մատակարարման դժվարությունների պատճառով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ն այս գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին. ԹրամփԵրեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է գրավել իրանական Խարգ կղզին և իրանական նավթային այլ օբյեկտներ և «լիակատար վերահսկողություն հաստատել նրանց նավթի և գազի շուկաների նկատմամբ», ինչպես արեցին Վենեսուելայի դեպքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը խոսում է Իրանի հետ մոտալուտ համաձայնագրից, Թեհրանը «կարմիր գծերն» է հիշեցնումՍակայն ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարեց, որ չեղարկում են հարվածները, քանզի Իրանի հետ համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ։ Թեհրանը, սակայն, հերքում է՝ նշելով, որ վերջնական համաձայնություն չկա։