Իրանի պատասխանն ամերիկացիներին պատրաստ է. Բաղայի

Թեհրանի պատասխանը ռազմական գործողությունների դադարեցման ամերիկյան առաջարկին պատրաստ է, այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մի քանի օր առաջ Պակիստանն ու մի շարք այլ բարեկամ պետություններ մեզ ներկայացրին ԱՄՆ հեղինակած 15 կետանոց պլանը։ Այն ժամանակ մենք հայտարարեցինք, որ նման առաջարկները անսովոր են, անտրամաբանական և չափազանցված։ Մեզ համար դա անընդունելի է»,-ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը:

Նա հավելել է․ «Մեր շահերից և նկատառումներից ելնելով՝ մենք թղթին ենք հանձնել մեր նախկին և ընթացիկ պահանջները։ Պատշաճ պահին մենք կտեղեկացնենք դրանց մասին»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկացիներն Իրանում 7 օդանավ են կորցրել. CNNՏարածաշրջանը կայրվի, քանի դեռ Թրամփը հետևում է Նեթանյահուի հրահանգներին. պնդում է ԹեհրանըԱՄՆ-ն և Իրանը ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շրջանակը. ReutersՍպանվել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավարը