Իրանի կողմից Իսրայելի վրա ցանկացած հարձակում Թեհրանի «ամենամեծ սխալը» կլինի. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն այսօր հայտարարել է, որ Իրանի կողմից Իսրայելի վրա ցանկացած հարձակում Թեհրանի «ամենամեծ սխալը» կլինի։

«Քուդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Քաանին նախօրեին հայտարարել էր, որ եթե Իսրայելը կամավոր չհեռանա Հարավային Լիբանանից, ապա, ի վերջո, ստիպված կլինի հեռանալ պարտությամբ։

ԱՄՆ պետքարտուղարությունից տեղեկացրել էին, որ Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները, որոնք պետք է ավարտվեին նախօրեին, ևս մեկ օրով երկարաձգվել են.

«Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունները շարունակվում են, և մենք նպաստում ենք դրանց», - ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվենԱՄՆ-ում Լիբանան-Իսրայել բանակցությունները երկարաձգվում են մեկ օրով