Իրանի կառավարությունը, հավանաբար, երբեք այսքան թույլ չի եղել. Ռուբիո

Իրանի կառավարությունը, հավանաբար, երբեք այսքան թույլ չի եղել, և երկրի տնտեսությունը փլուզման եզրին է, այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ կանխատեսելով, որ ապագայում Իրանում կրկին բողոքի ցույցեր բռնկվեն։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում նրան հարցրել են, թե Պետդեպարտամենտի գնահատականներով որքան մարդ կարող է զոհված լինել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում, Ռուբիոն պատասխանել է․ «Դե… անկասկած՝ հազարավոր»։

Անցած տարեվերջից սկսված ցույցերից հետո մինչ օրս Իրանի իշխանությունները սահմանափակում են ինտերնետի աշխատանքն ու կապն աշխարհի հետ։ Տեղից ստացվող կցկտուր տեղեկությունների ու իրավապաշտպան խմբերի տվյալներով, սակայն, անցած օրերի ցույցերի ընթացքում զոհվել է 20.000-30.000 մարդ: Այդ բռնությունների դեմ ցույցեր են աշխարհով մեկ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչի․ «Մենք ԱՄՆ-ին բանակցելու խնդրանքով չենք դիմել»Թեհրանը ցանկանում է համաձայնագիր կնքել. ԹրամփԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու հավանականությունը «շատ բարձր» է՝ ռազմական ուժերի կուտակման և զորավարժությունների ֆոնինԻրանի կողմից Իսրայելին վնաս հասցնելու ցանկացած փորձ «կհանդիպի վճռական պատասխանի». ՆեթանյահուԻրանում ինտերնետն արգելափակված է մնում. ցույցերի ժամանակ սպանվածների թիվը «կարող է գերազանցել 30 հազարը»