Իրանի հետախուզական ծառայությունը հայտնում է՝ գործողություններ է իրականացրել ընդդիմադիր մի քանի ցանցերի դեմ

Իրանի հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ գործողություններ է իրականացրել ընդդիմադիր մի քանի ցանցերի դեմ։

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի 26 նահանգներում հայտնաբերվել են 111 «բջիջ»՝ այսպես կոչված մոնարխիստների աջակցող խմբեր:

Հաղորդվում է, որ գաղտնի ծառայության գործողությունների ընթացքում առգրավվել են հրազեններ, որոնք նախատեսված էին «փողոցային բողոքներ հրահրելու» համար։
Կան ձերբակալվածներ։ Ձերբակալվածներից միայն 21-ը մեղադրվում է Լոնդոնում հիմնված «Իրան Ինթերնեշնլ»-ին տեղեկություններ և լուսանկարներ ուղարկելու համար։

«Թասնիմ»-ը նաև հաղորդել է 350 Starlink սարքերի առգրավման մասին։ Այս տեղեկատվությունը, սակայն, չի ստուգվել անկախ աղբյուրներով։
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին շաբաթներին իշխանությունները Իրանի ողջ տարածքում լայնածավալ գործողություններ են իրականացրել՝ ձերբակալելով հարյուրավոր մարդկանց, որոնք կասկածվում են Իսրայել և ԱՄՆ-ի հետ համագործակցության մեջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

WSJ. ԱՄՆ-ն գաղտնի հազարավոր Starlink տերմինալներ է ուղարկել Իրան