Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները հաջողությամբ են ավարտվել. Պակիստանի վարչապետ

ԱՄՆ-ի և Իրանի միջև Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցությունները հաջողությամբ ավարտվել են, այսօր հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:

«Քննարկումներն անցկացվել են դրական և կառուցողական մթնոլորտում և հանգեցրել են դրական առաջընթացի, այդ թվում՝ 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրին հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ համաձայնության, բարձր մակարդակի հանձնաժողովի ստեղծման մասին՝ քաղաքական վերահսկողություն ապահովելու համար, ինչպես նաև հետագա տեխնիկական բանակցությունների մեկնարկի շուրջ»,- X-ում գրել է Պակիստանի վարչապետը:

Այսօր հաղորդվեց, որ Շվեյցարիայում ավարտվել են Վաշինգտոնի ու Թեհրանի միջև բանակցությունները: Միջնորդ երկրների՝ Կատարի և Պակիստանի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ: Ըստ Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության՝ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն ողջ շաբաթ Շվեյցարիայի Բուրգենշտոկ լեռնային հանգստավայրում։

Հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու մեխանիզմի շուրջ, ինչպես նաև հաղորդակցության ուղի են հաստատել՝ վիճելի Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգ անցումն ապահովելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի և Իրանի միջև այսօր Շվեյցարիայում կսկսվեն տեխնիկական բանակցություններԼիբանանի նախագահը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ քննարկել է հրադադարի պահպանման հարցը Վաշինգտոնն ու Թեհրանն ամփոփել են բանակցությունները Շվեյցարիայում, հայտնել են միջնորդներըՆեթանյահու. «Լիբանանում անվտանգության գոտին կպահպանենք այնքան, որքան անհրաժեշտ է մեր ժողովրդին պաշտպանելու համար»