Իրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է. Կոշտա

Իրանական պատերազմի միակ շահող կողմը Ռուսաստանն է, այսօր հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Այս պահի դրությամբ այս պատերազմը միայն մեկ հաղթող ունի։ Դա Ռուսաստանն է։ Այդ երկիրը շարունակում է խաթարել Ուկրաինայի դիրքերն ու միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։ Այդ երկիրը էներգակիրների աճի հետևանքով Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունները շարունակելու նոր ֆինանսական միջոցներ է ստացել», - ասել է ԵՄ խորհրդի նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը նաև օգտվում է այն հանգամանքից, որ «այն սպառազինությունը, որ կարող էր ուղարկվել Ուկրաինա, այժմ հայտնվում է Մերձավոր Արևելքում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինային ռուսական ԱԹՍ-երի հարվածների հետևանքով կա 14 վիրավորԹրամփն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայի և Իրանի հակամարտությունները