Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը՝ երեքշաբթի Ժնևում. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, արխիվ

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը կկայանա երեքշաբթի Ժնևում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, երեքշաբթի առավոտյան կհանդիպի իրանցիների հետ։ Ըստ աղբյուրի՝ Օմանի ներկայացուցիչները կլինեն տեղում և կմիջնորդեն ԱՄՆ-Իրան շփումները։

ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել:

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ զինված ուժերը նախապատրաստվում են Իրանի դեմ հավանաբար երկարատև գործողությունների. ReutersԹրամփը Իրանին «շատ ծանր» հետևանքների մասին է զգուշացնում, եթե  համաձայնագիր չկնքվի