Տվերում ինքնաշեն օդանավ է կործանվել, օդաչուն զոհվել է

Օդանավի հետագիծը երկնքում, արխիվ

Ռուսաստանի Տվերի մարզում ինքնաշեն օդանավ է կործանվել, ինչի հետևանքով մարդ է զոհվել, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանի քննչական կոմիտեի տրանսպորտի գծով արևմտյան միջտարածաշրջանային վարչության հաղորդագրության համաձայն՝ պատահարը տեղի է ունեցել այսօր ցերեկը մարզի Կայուրովո գյուղում, զոհվածը ինքնաշեն օդանավը կառավարող տղամարդն է:

Դեպքի վայր են մեկնել քննիչները և քրեագետները, որոնք ընթացակարգային ստուգում են իրականացնում՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները և պատճառները: