Ինքնաբացարկի դիմում է գրել «Ուժեղ Հայաստան»-ի ևս 3 պատգամավորի թեկնածու

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը, մայիս, 2026թ.

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է գրել Լիլիա Շուշանյանը: «Ազատության» այս տեղեկությունը հաստատեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Շուշանյանը հունիսի 7-ի ընտրություններում ընդդիմադիր ուժի ցուցակի 18-րդ համարն է ու խորհրդարան անցած 29 թեկնածուներից մեկը: Նա աշխատել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում՝ զբաղեցրել է տարածքային կառավարման փոխնախարարի պաշտոնը: Թե ինչու է հրաժարվում պատգամավորի աշխատանքից, «Ազատություն»-ը փորձեց պարզել նրանից, բայց չարձագանքեց զանգերին:

Կարապետյանի թիմից մանդատից հրաժարվելու դիմում են գրել նաև ցուցակի երրորդ համարը՝ Գոհար Մելոյանը և Ավետիս Առաքելյանը:

Անցած շաբաթ էլ ինքնաբացարկի դիմում էր գրել դաշինքի ցուցակի 20-րդ համարը՝ Արթուր Դանիելյանը:

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական երկրորդ ուժն է, ԱԺ անցած ամենամեծ ընդդիմադիր ուժը: Սամվել Կարապետյանը, որ մինչև ընտրությունները վստահեցնում էր՝ հաջորդ վարչապետն է լինելու, խորհրդարանում կունենա 29 պատգամավոր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմությունից ովքեր և ինչ օրակարգով են գնում նոր խորհրդարան«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն մանդատից հրաժարվել է. ինչ քննարկումներ են ընդդիմադիր դաշինքներում «Մեր գաղտնի պլանի մասերից է». «Ուժեղ Հայաստան»-ի 105 պատգամավորի թեկնածու ինքնաբացարկի դիմում է գրել«Խախտումները կա՛մ չեն ապացուցվել, կա՛մ իրենց ծավալով և ազդեցությամբ չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների լեգիտիմությունը». ՍԴ«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները վերցնում են մանդատները