2025-ին ռուսական օդուժը 3 անգամ խախտել է Նորվեգիայի օդային սահմանը

Օսլո, Նորվեգիա, արխիվ

2025 թվականի ընթացքում ռուսական ռազմական օդանավերը երեք անգամ խախտել են Նորվեգիայի օդային սահմանը, այսօր Օսլոյում հայտարարել է Նորվեգիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը։

Նորվեգիայի իշխանությունները, սակայն, հատուկ ընդգծում են, որ տեղյակ չեն արդյոք երկրի օդային տարածք այդ ներխուժումները «միտումնավոր բնույթ էին կրում, թե տեխնիկական խնդիրների հետևանք էին»։