«Իմ պաշտոնավարման ժամանակ 5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել սպառազինության վրա, քան 2 նախագահների տարիներին». Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկայնն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե միայն իր պաշտոնավարման 3 տարիներին հնգակի ավելի շատ ծախս են արել ռազմական տեխնիկայի գնման վրա, քան արել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրենց նախագահության տարիներին: Պապիկյանն այսօր իր կուսակցի հարցի միջոցով հակադարձում էր ընդդմիությունից իշխանության հասեցին հնչող քննադատություններին, որ ՔՊ-ն անտեսել է բանակը և ոչինչ չի արվում նոր սպառազինություն ձեռք բերելու համար:

«1998-ից մինչև 2018-ը, այսինքն 2 տասնամյակի ընթացքում բանակի վրա 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022 ից 2025 թվականներին: Միայն իմ պաշտոնավարման ժամանակ 5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է 2 նախագահների կառավարման տարիներին: Թվերին նայեք և հարց տվեք ձեզ, ինչո՞վ էիք զբաղված, ձեններդ կտրեք և տեղներդ նստեք»,- ասաց Պապիկյանը:

Այս տարվա հաստատված բյուջեով՝ ռազմական գերատեսչության ծախսերը կրճատվել են ավելի քան 15 տոկոսով: Պաշտպանության նախարարությանը հատկացվել է մոտ 1.5 միլիարդ դոլար։ Իշխանությունը այս կրճատումը բացատրել է նաև հաստատված խաղաղությամբ: