ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ երկարաձգել է 90-ականներին ընդունված 907 բանաձևի սահմանափակումների սառեցումը, ինչը հնարավորություն կտա Բաքվին այս տարի էլ ուղղակի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Թրամփը փաստաթուղթը մակագրել է «Իլհամ, դու հզոր ես» գրությամբ։
«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել հուշագիրն ինձ ուղարկելու, ինչպես նաև Ձեր անձնական նամակի ու բարի խոսքերի համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այս նշանակալի քայլը», - սոցիալական ցանցերում գրել է Իլհամ Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիևը 907-րդ լրացման հարցն է բարձրացրել ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպմանը1992 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, ընդունված բանաձևը արգելում էր ԱՄՆ բյուջեից աջակցություն տրամադրել Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, Միացյալ Նահանգների նախագահները պարբերաբար սառեցրել են այդ արգելանքը։
Անցած ամիսներին, հատկապես՝ 2025-ի օգոստոսին Սպիտակ տանը ստորագրված համաձայնագրերից հետո, Բաքուն կոչ է անում Վաշինգտոնին ընդհանրապես չեղարկել այդ բանաձևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
907-րդ լրացման պահպանումը «հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին». Հաջիև«Այդ դրույթը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին», - այս տարեսկզբին Washington Times թերթի հետ զրույցում ասել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։