Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։ Ադրբեջանի ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունը կայացել է Վրաստանի նախագահական պալատի տարածքում։
Դրան հաջորդել են Ադրբեջանի և Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Միխեիլ Կավելաշվիլիի դեռ առ դեմ բանակցությունները։ Դրանց ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և տարածաշրջանային զարգացումներին։
«Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման նշանակությունը Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման տեսանկյունից»,- նշված է բանակցությունների մանրամասները ներկայացնող պաշտոնական հաղորդագրությունում։