Իլհամ Ալիևը պետական այցով ժամանել է Պակիստան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ

Պետական այցով Պակիստան է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Իսլամաբադում նախատեսված է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Ալիևի երկկողմ բանակցությունը, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները մտադիր են քննարկել համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված հարցեր։

Վերջին տարիներին Ադրբեջանն ու Պակիստանն ընդլայնել են երկկողմ համագործակցությունը, խորացրել կապերը ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում:

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աստանայում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը