Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածել է Սիրիայի «ալ-Թանֆ» ռազմաբազայում տեղակայված ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարական շտաբին՝ Իրանշահրում իրանցի զինծառայողների սպանության ի պատասխան, հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին, գրում է Reuters-ը։
Դամասկոսն ու Վաշինգտոնն առայժմ չեն արձագանքել ԻՀՊԿ հայտարարությանը։
Ամերիկյան զինուժը փետրվարին հայտարարել էր, որ ավարտել է զորքերի դուրսբերումը «ալ-Թանֆ» ռազմաբազայից, որը Սիրիայի, Հորդանանի և Իրաքի տարածքների հատման կետի մոտ է գտնվում։
Փետրվարին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ պատերազմի մեկնարկից հետո Սիրիան փորձել է խուսափել տարածաշրջանային հակամարտության մեջ ներքաշվելուց։
Իրանի պատասխան հարվածների թիրախում Պարսից ծոցի ԱՄՆ դաշնակիցներն են եղել՝ Հորդանանը, Քուվեյթը, Բահրեյնը, Կատարը։ Հակամարտությունը տարածվեց նաև Լիբանանում՝ Իսրայելի բանակի և իրանական աջակցություն վայելող «Հեզբոլա» խմբավորման միջև դրոնային և հրթիռային հարձակումների տեսքով։
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մարտին հայտարարել էր, որ իր երկիրը դուրս կմնա պատերազմից, եթե Սիրիան չենթարկվի ագրեսիայի և չունենա դիվանագիտական լուծումներ։
Միացյալ Նահանգները և Իրանը վեցերորդ գիշերն անընդմեջ հարվածներ են փոխանակել, հայտնել են երկու երկրների զինված ուժերը։