ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ամերիկյան բազաների է հարվածել Ծոցի երկրներում

Իրանական հրթիռն արձակման պահին, 10-ը հունիսի, 2026թ․

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ ի պատասխան գիշերն Իրանին ԱՄՆ-ի հասցրած հարվածների՝ մոտ 18 թիրախի է հարվածել տարածաշրջանում, այդ թվում՝ Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում։

ԻՊՀԿ հայտարարությունում նշվում է, որ Հորդանանում թիրախավորել են Ալ-Ազրաք ավիաբազան, որի ուղղությամբ 12 բալիստիկ հրթիռ են արձակել: Մասնավորապես, թիրախավորել են այնտեղ տեղակայված ամերիկյան կործանիչներ, որոնք պատրաստվում էին Իրանի դեմ գործողություններ սկսել: Դրանց թվում, ըստ իրանական կողմի, կային F-15, F-16 և F-35 կործանիչներ, որոնցից շատերը ոչնչացվել են:

Կորպուսը նաև նշել է, որ Քուվեյթում հարձակվել են երկու, իսկ Բահրեյնում մեկ ավիաբազայի վրա: Թիրախում է եղել ԱՄՆ Հինգերորդ նավատորմի տեղակայման վայրը: ԻՀՊԿ-ն պնդում է, որ բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով իրականացված հարվածների հետևանքով լայնամասշտաբ վնաս է պատճառվել:

Այս հարվածների ֆոնին Քուվեյթը փակել է իր օդային տարածքը:

Ամերիկյան կողմը չի մեկնաբանել այս հարվածների մասին Իրանի պնդումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Միացյալ Նահանգները և Իրանը հարվածներ և սպառնալիքներ են փոխանակումԻրանը զգուշացնում է՝ պատրաստ են «ջախջախիչ և վճռական» պատասխանիԵմենի ափերի մոտ հրաձգություն է տեղի ունեցել բեռնատար նավի և զինված խմբի միջևՆոր լարվածություն Իրան-Իսրայել հակամարտությունում. ռազմական գործողությունները վերսկսվել են մի քանի ժամովԻրանի շուրջ պատերազմական գործողությունները կրկին սրվել են