Հյուսիսային Օսիայում ռուսական Սու-34 է կործանվել

Ռուսական Սու-34, արխիվային լուսանկար

Հյուսիսային Օսիայում Սու-34 է կործանվել, անձնակազմը զոհվել է, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հյուսիսային Օսեթիայում՝ լեռնային տարածքում, պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ըստ գերատեսչության՝ կործանիչն ընկել է ամայի տարածքում, գետնին վնասներ չեն եղել։

Որպես կործանման նախնկան վարկած նշվում է տեխնիկական անսաքրությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Բրյանսկում նաև Սու-24 ռազմական օդանավ է կործանվել

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան վերջին օրերին 5 ռուսական մարտական օդանավ է ոչնչացրել