«Քրիստոնյա քաղաքական առաջնորդները, ովքեր պատերազմներ են սկսում, պետք է գնան խոստովանության և գնահատեն՝ արդյո՞ք հետևում են Հիսուսի ուսմունքներին»։ Այսօր հայտարարել է Հռոմի Պապն՝ առանց որևէ կոնկրետ ղեկավարի կամ հակամարտության անուն նշելու։
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն, այդուհանդերձ, վերջին օրերին բազմիցս է կոչ արել դադարեցնել Իրանի պատերազմը։
Վաշինգտոնում Կարդինալ Ռոբերտ ՄըքԷլրոյն այս շաբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանի վրա «բարոյապես օրինական չեն», քանի որ չեն համապատասխանում եկեղեցու արդար պատերազմի չափանիշներին։