Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատել:
«Ես կրկին կոչ եմ անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց հարգել խաղաղության օրը՝ գոնե մեր Փրկչի ծննդյան տոնի առթիվ», - լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն XIV-ը:
«Ինձ մեծ տխրություն պատճառող բաներից մեկն այն է, որ Ռուսաստանն, ըստ երևույթին, մերժել է զինադադարի խնդրանքը», - ասել է Հռոմի պապը։
Անդրադառնալով հակամարտություններին՝ Լևոն XIV-ը նշել է. «Հուսով եմ, որ նրանք կլսեն և ամբողջ աշխարհում 24 ժամ խաղաղության կլինի»։