Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինցիների նկատմամբ

Հռոմի պապ Լևոն 14-րդը կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինցիների նկատմամբ, հայտնում է Reuters-ը:

«Ես կրկին կոչ եմ անում դադարեցնել Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ կրկնվող բռնությունները», - ասել է Հռոմի պապը՝ առանց կոնկրետ բախումների կամ հարձակումների մասին խոսելու։

«Ես խնդրում եմ միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել՝ երկու պետությունների լուծումը առաջ մղելու համար՝ հանուն արդար և կայուն խաղաղության», - հավելել է Լևոն 14-րդը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՆեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Իսրայելը վերսկսել է հարվածները Գազայի ուղղությամբ