Հռոմի պապը դատապարտել է Գազայում պաղեստինցիների համար ստեղծված պայմանները

Հռոմի պապ Լևոն 14-րդը հինգշաբթի Սուրբ Ծննդյան քարոզի ժամանակ դատապարտեց այն պայմանները, որոնցում պաղեստինցիները գտնվում են Գազայում:

«Ինչպե՞ս կարող ենք չմտածել Գազայի վրանների մասին, շաբաթներ շարունակ անձրևի, քամու տակ», - ասել է նա:

Վերջին շրջանում Պապը մի քանի անգամ ափսոսանք է հայտնել Գազայում պաղեստինցիների գտնվելու պայմանների կապակցությամբ, իսկ անցյալ ամիս լրագրողներին ասել է, որ Իսրայելի և պաղեստինցի ժողովրդի միջև բազմամյա հակամարտության միակ լուծումը պետք է լինի պաղեստինյան պետության ստեղծումը:

Նա նաև մտահոգություն է հայտնել իրավիճակի կապակցությամբ, որում հայտնվել են «ամերիկյան մայրցամաքը հատող» միգրանտները և փախստականները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կաց․ «Իսրայելը երբեք չի լքի Գազան»


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների իրականացման մեջ «հիմնովին սխալ» բան կար. Գուտերեշ