Փարիզում հրդեհ է բռնկվել հինգաստղանի հյուրանոցում, որտեղ սովորաբար հանգրվանում են աշխարհի առաջնորդները։ Տարհանվել է մոտ 400 մարդ։
Հրշեջ ծառայությունը հայտնում է, որ հյուրանոցի աշխատակիցներից երկուսը վնասվածքներ են ստացել, երբ փորձել են մարել հրդեհը, որը սկսվել է Bristol հյուրանոցի ստորգետնյա խոհանոցում։