Հրադադարի համաձայնությունից ժամեր անց Իսրայելը հարվածել է Լիբանանին, առնվազն 20 մարդ է զոհվել

Լիբանան - Իսրայելի հարվածի հետևանքները Տիր շրջանի Բարիշ բնակավայրում, 20-ը հունիսի, 2026թ.

Հրադադարի մասին համաձայնությունից ժամեր անց իսրայելական հարվածից Լիբանանում առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը: Իսրայելի պնդմամբ՝ սա պատասխան էր իրանամետ «Հեզբոլա» խմբավորմանը, որը «50-ից ավելի արկ է արձակել Լիբանանի հարավում գտնվող իսրայելական ուժերի ուղղությամբ»: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հարվածների պատասխանատվությունը չի ստանձնել:

Իսրայելը և «Հեզբոլա»-ն երեկ էին համաձայնել հրադադար հաստատել, ըստ դիվանագիտական աղբյուրների՝ ԱՄՆ-ի և Կատարի բանակցողները համաձայնագիրը մշակել էին Իրանի օգնությամբ։

Մինչ այդ հետաձգվել էին Իրան-ԱՄՆ բանակցությունները, որ նախատեսված էին երեկ՝ Շվեյցարիայում: Սպիտակ տնից պարզաբանել էին, թե Շվեյցարիա ամերիկյան պատվիրակության այցը հետաձգվել է «լոգիստիկ» խնդիրների պատճառով։ Մինչդեռ ըստ իրանական լրատվամիջոցների՝ Թեհրանն էր հետաձգել իր պատվիրակության այցը՝ Լիբանանում Իսրայելի շարունակվող հարձակումների պատճառով:

Մարտի սկզբից, ըստ պաշտոնական աղբյուրների, Լիբանանում իսրայելական հարվածներից 3 հազար 912 մարդ է զոհվել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը և «Հեզբոլա»-ն համաձայնել են այսօրվանից հրադադար հաստատելԻնչո՞ւ են հետաձգվել ԱՄՆ-Իրան բանակցությունները ՇվեյցարիայումԻսրայելի բանակը կմնա Լիբանանում «այնքան, որքան անհրաժեշտ է». ՆեթանյահուԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու են ընթանալ Իրանի սահմանած «կարմիր գծերի» շրջանակում. ՂալիբաֆԻսրայելցի նախարարը սպառնացել է «ամբողջ Լիբանանը» հրի մատնել ԱՄՆ-ն պետք է ճնշի Իսրայելին՝ Լիբանանում պատերազմը դադարեցնելու համար. ԲարոԻսրայելը մահացու հարվածներ է հասցրել Լիբանանին