Եմենը հայտարարել է, որ Իրանի կողմից աջակցվող հութիները ուրբաթ օրը վեց բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծովի ափին գտնվող Մոչա նավահանգստի ուղղությամբ, ինչի հետևանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնում է Reuters-ը։
Հութիների և Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության միջև ռազմական գործողությունների սրումը տեղի է ունենում տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի հետ։
Եմենի զինված ուժերը հայտարարության մեջ նշել են, որ հութիների հարձակման թիրախում են եղել քաղաքացիական օբյեկտ, ինչպես նաև տնտեսական և ծովային ենթակառուցվածքներ։ Երկու մարդ համարվում է անհետ կորած, ութ հոգի վիրավորվել է։
Հութիները հայտարարել են, որ հարվածել են Մոչայում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող ուժերի և «վարձկանների» կողմից զենքի ու ռազմանավերի կուտակման վայրին՝ ոչնչացնելով նավեր և զենքեր։