Հունգարիան նոր նախագահ ունի

Հունգարիա - Անդրաշ Բական հետևում է խորհրդարանի քվեարկությանը, Բուդապեշտ, 11-ը օգոստոսի, 2026թ.

Հունգարիայի խորհրդարանն այսօր երկրի նախագահի պաշտոնում ընտրել է 73-ամյա իրավաբան, Գերագույն դատարանի նախկին նախագահ Անդրաշ Բակային։ Նրա օգտին են քվեարկել 199-տեղանոց հունգարական խորհրդարանի անդամներից 140-ը։

Հունգարիայի նորընտիր նախագահը հայտնի է երկրի այժմ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի հանդեպ որդեգրած սուր քննադատական մոտեցումներով։

Հունգարիայի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել երկրի Սահմանադրության մի շարք դրույթների փոփոխությունից հետո։ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախկին նախագահ Տամաշ Շույոկի լիազորությունների ժամկետը կրճատվել էր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունըՇախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարը հրաժարվել է Հունգարիայի նախագահի պաշտոնիցՇախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարը՝ Հունգարիայի նախագահի հավանական թեկնածու