Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Հունգարիայի նորանշանակ կառավարության որոշումը ուժի մեջ մտնում այսօրվանից։
«Սա աշխատանք գտնելու նպատակով Հունգարիա ժամանող օտարերկրացիների հոսքը կարգավորելուն ուղղված առաջին քայլն է», - հայտարարել է կառավարության խոսնակը։
Մինչ օրս Հունգարիայի իշխանությունները Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին աշխատանքային վիզաներ էին տրամադրում պարզեցված կարգով։