Հունգարիայում միակ ԱԷԿ-ը կարող է կանգնեցվել՝ Դանուբի ջրի մակարդակի նվազման պատճառով

Հունգարիա - «Պակշ» ԱԷԿ-ը և Դանուբը հուլիսի 31-ին, 2026թ.

Հունգարիայում միակ՝ «Պակշ» ատոմային էլեկտրակայանի աշխատանքը կարող է դադարեցվել արդեն այս հանգստյան օրերին՝ Դանուբ գետում ջրի ռեկորդային ցածր մակարդակի պատճառով, հայտարարել է երկրի վարչապետ Պետեր Մադյարը:

Այժմ ԱԷԿ-ի չորս ռեակտորներն աշխատում են իրենց գումարային հզորության 25 տոկոսով: Ավելի վաղ իշխանությունները հնարավոր էին համարել, որ դրանց աշխատանքը կարող է դադարեցվել եկող շաբաթ՝ Դանուբի ջրի մակարդակի հետագա նվազման պատճառով. ջուրն օգտագործվում է ատոմակայանի սառեցման համար:

«Դանուբի ջրի մակարդակն է՛լ ավելի է նվազել: Այդ իսկ պատճառով, «Պակշ» ատոմակայանի ինժեներները գիշերվա ընթացքում արտադրության ծավալների կրճատման հերթական փուլն են գործի դրել: Լիակատար դադարը կարող է տեղի ունենալ ավելի շուտ՝ արդեն այս հանգստյան օրերին», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Մադյարը: Նա հավելել է, որ ԱԷԿ-ի աշխատանքը կարող է դադարեցվել մի քանի շաբաթով:

«Պակշ» ատոմակայանն արտադրում է Հունգարիայի էլեկտրաէներգիայի գրեթե կեսը: