Հունգարացի ընտրողները խորը տարաձայնություններ ունեն երկրի ապագայի ուղղության վերաբերյալ

Հունգարացի ընտրողները խորը տարաձայնություններ ունեն երկրի ապագայի ուղղության վերաբերյալ։ Կիրակի օրը երկրում խորհրդարանական ընտրություններ են։

Վիկտոր Օրբանը, որ բացառիկ կերպով ստանում է ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, այնպես էլ Կրեմլի աջակցությունը, կարող է կորցնել իշխանությունը, ըստ որոշ սոցհարցումների արդյունքների։

Վիկտոր Օրբանի հիմնական մրցակիցը Տիսա կուսակցության առաջնորդ Պետեր Մաջյարն է, որ այս պահին տարբեր սոցհարցումների տվյալներով՝ առաջատար է։
Այսօր հրապարակած հարցումները ցույց են տալիս, որ Տիսայի աջակցությունը տատանվել է 36%-ից մինչև 46%-ի սահմաններում, իսկ Ֆիդեսի աջակցությունը՝ 28%-ից մինչև 34%-ի։

«Ես չեմ ուզում լինել Ռուսաստանի կառավարության մաս։ Ես սիրում եմ Եվրոպան, սիրում եմ լինել համայնքի մի մաս»,- ասել է ընտրող Կատինկա Կովաչը՝ հավելելով, որ վերջին 16 տարիները «լի էին կոռուպցիայով, ստերով»։

Օրբանի կողմնակից Էնդրե Բոդնարը նախազգուշացրել է, որ «եթե Ուկրաինան նույնպես միանար ԵՄ-ին, դա շատ մեծ խնդիր կլիներ», և ասել է, որ Հունգարիան պետք է խուսափի երրորդ համաշխարհային պատերազմի վտանգից։
Եվրոպական Միության ամենաերկար ծառայած վարչապետ Օրբանը ղեկավարում է Հունգարիան 2010 թվականից։