Հունաստանը նոր նախագահ ունի

Հունաստանի խորհրդարանը նախագահի քվեարկության ժամանակ

Հունաստանի խորհրդարանն այսօր, քվեարկության չորրորդ փուլի արդյունքներով երկրի նախագահի պաշտոնում է ընտրել Կոստաս Տասուլասին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Հունվարի վերջին և փետրվարի սկզբին տեղի ունեցած քվեարկության երեք փուլերն անադյունք էին ավարտվել, Տասուլասը չէր կարողացել հավաքել հույն խորհրդարանականների քվեների երկու երրորդը։ Չորրորդ փուլում նրան բավարար էր պարզ մեծամասնությունը, որն ապահովել էին իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները։

Տասուլասը 66 տարեկան է, նախկինում զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնները։ 2019 թվականից ի վեր Տասուլասը Հունաստանի խորհրդարանի նախագահն էր։