Հորմուզում 2 նավթատար է պայթել ականի վրա և վնասվել. ԻՊՀԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի ժամանակ երկու նավթատար բախվել են ծովային ականների և վնասվել:

Հայտարարությունում, որը տարածել են իրանական պետական լրատվամիջոցները, ԻՀՊԿ-ն նշում է, որ լցանավերի անձնակազմին ստիպել են տարհանվել, իսկ նավերը հանձնվել են «ամերիկացի գործակալների ձեռքը», որոնք էլ փորձել են նավերն անցկացնել նեղուցի «անօրինական ճանապարհով»։

«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը նախկինում զգուշացրել էին ականապատված անցուղով անցնելու վտանգների մասին: Բացի դրանից՝ կրկնակի պատիժ է նախատեսվում նավագնացությամբ զբաղվող այն ընկերությունների համար, որոնք օրինական ճանապարհով գնալու փոխարեն կընկնեն ԱՄՆ-ի խաբեության ծուղակը և իրենց նավերը կթողնեն թշնամու տրամադրության տակ», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարությունում:

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան նոր լարվածության ֆոնին: Գիշերը ամերիկյան զինուժը հարվածել է Իրանի տարբեր շրջանների, ինչից հետո Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցրել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին: Հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզի շուրջ դիվանագիտական ջանքերը «ոչ մի արդյունք չեն տվել». Կալլաս