Հնդկաստանում վթարի է ենթարկվել ռազմական բեռնատար ինքնաթիռ, կան զոհեր

Antonov An-32 ինքնաթիռ, 2009 թ.

Այսօր Հնդկաստանում վթարի է ենթարկվել ռազմական բեռնատար ինքնաթիռ՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաօդային ուժերի կայանում վայրէջք կատարելիս, հայտնել են զինված ուժերը։

Ռուսական արտադրության Antonov An-32 ինքնաթիռն այսօր «Ջորհատ քաղաքում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել», փոխանցում են ռազմաօդային ուժերը։

Հաղորդվում է, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայողներ են զոհվել:

An-32 ինքնաթիռը հատուկ նախագծված է բարձր լեռնային շրջաններում և ծայրահեղ կլիմայական պայմաններում լավ աշխատելու համար։

Հնդկական ռազմաօդային ուժերը դրանցից մոտ 100-ը օգտագործում են ռազմական մատակարարումների և քաղաքացիական օգնության համար՝ երկրի ամենահեռավոր լեռնային շրջաններում։