Հնդկաստանում տաճարի մոտ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ

Հնդկաստանի հարավային Անդրա-Պրադեշ նահանգում շաբաթ վաղ առավոտյան տաճարի մոտ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, մի քանիսը վիրավորվել են:

Ըստ պետական նախարար Անամ Ռամանարայանա Ռեդդիի՝ տաճարում, որը տեղավորում է ընդամենը մոտ 2000 մարդ, հավաքվել է մինչև 25 հազար հավատացյալ, ինչը հանգեցրել է հրմշտոցի:

Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ 18 տուժածների մասին հաղորդում է ստացվել: