Հնդկաստանում շտապօգնության ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Արխիվային լուսանկար

Հնդկաստանի Ջարկհանդի նահանգում շտապօգնության ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Ինքնաթիռում գտնվող բոլոր 7 անձինք զոհվել են, հայտնում է Reuters-ը:

Redbird Airways-ի կողմից շահագործվող Beechcraft C90 ինքնաթիռը թռիչք է կատարել Ռանչիից, սակայն եղանակային պայմանների պատճառով խնդրել է փոխել թռիչքի ուղղությունը, հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Հետագայում ինքնաթիռը կորցրել է կապը, ասել է կարգավորող մարմինը։