Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ զրուցել է Իրանի նախագահի հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին X-ում արված գրառմամբ տեղեկացրել է, որ խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Մոդին դատապարտել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները՝ միաժամանակ վերահաստատելով նավագնացության ուղիների բաց և անվտանգ մնալու կարևորությունը։

«Գնահատում եմ Իրանում Հնդկաստանի քաղաքացիների անվտանգությանն ուղղված Իրանի շարունակական աջակցությունը», - հավելել է Մոդին։

Իրանական կողմը հայտնում է, որ Իրանի նախագահը Հնդկաստանի վարչապետի հետ զրույցում ասել է, որ պետք է լինեն երաշխիքներ՝ ապագայում նման «ագրեսիայի» կրկնությունը կանխելու համար։