Հիմա Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը լավ ընկերներ են. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Real Estate Impact ամենամյա համաժողովի ժամանակ ակնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված գործարքի մասին, համոզմունք հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերով Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը հիմա լավ ընկերներ են։

«Ադրբեջանի ու Հայաստանի հարցով մենք աշխատում էինք նախագահի անունից։ Դա ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր, այդ իսկ պատճառով չէր կարող որևէ վատ բան գրել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք վեց շաբաթում։ Նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը՝ նախագահ Ալիևը, լավ ընկերներ են, որոնց միավորեց նախագահ Թրամփը»,- ասել է Ուիթքոֆը Մայամիում ընթացող համաժողովի ընթացքում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրըՆախաստորագրում՝ ստորագրման փոխարեն. Բաքվի նախապայմաններից մեկը կատարվեց, մյուսը պահպանվում է Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ողջ տարածաշրջանի համար. ԿոստանյանԿարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի մասին