ՀՀ վարչապետը և ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցերը

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն հրապարակվում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բաքուն կրկին խաղաղության գործընթացի «խոչընդոտներն» է նշելՄիրզոյան. «Այսօր, ավելի քան երբևէ, մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցնում է առանց Ադրբեջանի պատվիրակությանԲունդեսթագի երկու նախկին պատգամավոր դատարանի առջև կկանգնի Բաքվից կաշառք ստանալու մեղադրանքով