Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին:
Ծրագրված է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը Պապի հուղարկավորության արարողություններին։
88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ առավոտյան: Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին:
Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը, ըստ իր կտակի, ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապրիլի 26-ից 9-օրյա սուգ կմեկնարկի. Վատիկան