ՀՀ-ն խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին

Հայաստանը առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտարկելու հրավեր է ուղարկել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։

«ՀՀ իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան՝ ազատության, արդարության և թափանցիկության ոգով», - ըստ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հաղորդագրության, նշված է նամակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ խումբը Հայաստան գալու դեպքում հիմնականում ԿԸՀ-ի հետ կաշխատի. փոխնախարարԵՄ-ն մտադիր է «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկել ՀՀ. ընդդիմությունը դա համարում է միջամտություն, իշխանությունը՝ աջակցությունԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»