ՀՀ-ն չի մասնակցել ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

Ալմաթիում այսօր հանդիպել են ԱՊՀ պաշտպանության նախարարները՝ քննարկելու իրենց ազգային բանակների մարտական պատրաստվածության զարգացման և ամրապնդման հիմնական ուղղությունները, հաղորդում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանը չի մասնակցել միջոցառմանը, որին ներկա են եղել Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը։