ՀՀ ԱԽ քարտուղարը վաղը կմեկնի Փարիզ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան, արխիվ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ:

Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ:

Մանրամասներ առայժմ չեն հրապարակվում: