Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը, հաjտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ զրույցի հիմնական թեման եղել է Գազայում տիրող հումանիտար իրավիճակը, ինչպես նաև Իսրայելի գործողությունները Սիրիայի դեմ։

Իրանի արտաքին գործերի նախարարը խստորեն դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները։

«Նա կոչ է արել իսլամական երկրներին լրջորեն մոբիլիզացվել և գործել՝ ներառյալ Իսլամական համագործակցության կազմակերպության (OIC) գագաթնաժողովի հրավիրումը և տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի ակտիվացումը՝ ցեղասպանությունը դադարեցնելու և Իսրայելի ռազմատենչության դեմ դիմակայելու նպատակով», - նշում է IRNA-ն։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ով նաև նախագահում է OIC-ը, ևս դատապարտել է Իսրայելի գործողությունները Գազայի և Սիրիայի դեմ՝ ընդգծելով, որ «անհրաժեշտ է իսլամական երկրների համախմբված գործողություն՝ այդ հանցավոր գործողությունները դադարեցնելու համար»։

Ֆիդանն ու Արաղչին քննարկել են երկկողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սիրիայի իշխանությունները տարհանում են Սուեյդա քաղաքի բեդվին բնակչությանըԳազայում առնվազն 85 մարդ է մահացել՝ սնունդ ստանալու փորձի ժամանակ